Հայաստանը պետք է հեռացվի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից՝ ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։ «Ես նրանց կհեռացնեի. վճարները չեն մուծում, աշխատանքներին չեն մասնակցում։ Եթե խնդրին լուրջ մոտենանք, որպես լուրջ գործընկերներ նրանք պետք է վեր կենան ու դուրս գան։ Սակայն, քանի որ որդեգրել են երկակի դիրքորոշում՝ «դուրս չենք գա, բայց չենք էլ աշխատի», ապա նրանց պետք է հեռացնել»,- հավելել է Բորդյուժան։               
 

Գնդերեցների հեռացումով բանակում շատացան խոշտանգումները, նվաստացումներն ու սպանությունները

Գնդերեցների հեռացումով բանակում շատացան խոշտանգումները, նվաստացումներն ու սպանությունները
24.10.2026 | 15:14

Ես շարունակում եմ խիստ կասկածներ ունենալ, որ բանակում հայ զինվորների այսքան շատ մահերի հեղինակը հենց ադրբեջանական կողմի կրակոցներն են։ Պատահական չէ, որ մահացածները հիմնականում եղել են առաջնագծի դիրքերում, մահացել են կրակոցից։

Ամեն ինչ համընկնում է, բայց պաշտոնապես չի ասվում, թե ում կրակոցից։

ՊՆ -ն ամեն կերպ փորձում է ցույց տալ, թե բանակում զինվորների մահերը ինքնասպանություններ կամ ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանք են։

Եթե հավատանք այդ խոսքերին, ապա մյուս տրամաբանական հարցն է առաջ գալիս՝ իսկ դա ինչո՞ւ է այդպես շատացել։

Գուցե նրանից է, որ բանակից հեռացվեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականները, և զինվորները զրկվեցի՞ն հոգևոր սնունդ ստանալու հնարավորությունից. այլևս որևէ զսպող բարոյական արժեք չկա, և մարդիկ միմյանց նվաստացնում են բանակում։

Եթե հավատանք, որ Ադրբեջանի կողմից կրակոցների հետևանքով չեն զոհվում հայ զինվորները, ապա գուցե ՊՆ -ն խոստովանի՞, որ զինվորականների մարդկային ու բարոյական դիմագծի վրա դրական մեծ դերակատարություն ունեին Եկեղեցու գնդերեցները, որոնց հեռացումով բանակում շատացան խոշտանգումները, նվաստացումներն ու սպանությունները։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1205

Մեկնաբանություններ